‘Ուկրաինայի ազգային գվարդիան ձերբակալել է Մարիուպոլի «ժողովրդական քաղաքապետին»’

787

Ուկրաինայի ազգային գվարդիան ձերբակալել է Մարիուպոլի «ժողովրդական քաղաքապետ» Ալեքսանդր Ֆոմենկոյին և նրան հանձնել է երկրի անվտանգության ծառայությանը:

 «2014 թ. հունիսի 12-ի գիշերը հատուկ գործողության անցկացման ընթացքում Ազգային գվարդիայի ստորաբաժանման կողմից ձերբակալվել է Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքի ինքնահռչակ «ժողովրդական քաղաքապետ» Ալեքսանդր Ֆոմենկոն: Ձերբակալությունը կատարվել է քաղաքի կենտրոնում»,- տեղեկացնում է Ազգային գվարդիայի կայքը:

Կայքի տվյալներով՝ Ֆոմենկոն կասկածվում է «Դոնեցկի տարածքում ահաբեկչական և անջատական գործողություններ կազմակերպելու մեջ»: Նաև ձերբակալվել են Մարիուպոլի ԴԺՀ կոմիտեի պետ Նիկոլայ Լիսոգորը և ակտիվիստ Սերգեյ Զիմնիցկին:  «Ձերբակալության ընթացքում հայտնաբերվել են մեծ քանակությամբ քարոզչանյութեր, ինչպես նաև՝ զենք-զինամթերքի մի ամբողջ զինանոց»,- նշվում է մամլո հաղորդագրության մեջ: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Շոտլանդացի մսագործը պատրաստել է նրբերշիկներ՝ յուրաքանչյուր երկրի բույրով ‘
Հաջորդ հոդվածը‘Ընտրվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նոր նախագահ’