‘
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն շնորհավորել է Կանադային ազգային տոնի առթիվ և հայտարարել, թե Կիևն ավելի անկեղծ բարեկամ չունի, քան Օտտավան է: Այդ մասին նա գրառում է արել Facebook-ում:
«Ուկրաինան աշխարհում նման երկրորդ անկեղծ բարեկամը չունի, ինչպիսին Կանադան է: Երջանկություն և բարգավաճում ձեր երկրին, որտեղ հրաշալի մարդիկ են ապրում: Շնորհավոր Կանադայի օրը»,- նշել է Պոռոշենկոն:
Անցյալ տարի Կանադան հավանություն էր տվել Ուկրաինային մահաբեր զենք մատակարարելուն: Այն ժամանակ Պոռոշենկոն շնորհակալություն էր հայտնել Օտտավային «աջակցության հզոր և ճիշտ ժամանակին արված ազդանշանի» համար:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նույնպես բազմիցս հայտարարել է, որ կօգնի Կիևին պաշտպանելու իր ինքնիշխանությունը:
Փոխանցում է ria.ru-ն:
‘