‘Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետաքննում է Ուկրաինայում իշխանության զավթման վերաբերյալ քրեական գործը’

957

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երկրում պետական իշխանությունը զավթելու փորձի վերաբերյալ գործի շրջանակներում հետաքննություն է սկսել, հայտարարել է այդ գերատեսչության գլխավոր քննչական վարչության պետ Մաքսիմ Լենկոն «112 Ուկրաինա» հեռուստատեսության եթերից:

Լենկոն հայտարարել է, որ քրեական գործը հարուցվել է այն նյութերի հիման վրա, որոնք հայտնաբերվել են ընդդիմադիր «Բատկիվշչինա» շարժման կիևյան գրասենյակի խուզարկության ժամանակ առգրավված սրվերների սկավառակներում: «Այդ նյութերում տվյալներ կան, որ բողոքի ակցիաները պլանավորելիս նախատեսվել է, այսպես, կոչված՝ դրանց զարգացման ուժային տարբերակը, այսինքն՝ այնպիսի տարբերակ, որի պարագայում ուժ կկիրառվի ցուցարարների հանդեպ, դա մեծ արձագանք կունենա և կվարկաբեկի գործող իշխանություններին ու նախագահին»,- ասել է Լենկոն:

Մինչդեռ դեկտեմբերի 20-ին Գերագույն ռադայի «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը հայտարարել էր, որ ինքը և ընդդիմության ևս մի քանի առաջնորդներ ներգրավված են պետական իշխանությունը զավթելու փորձով հարուցված քրեական գործում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում ապաստան հայցող ադրբեջանական ընտանիքը հայրենիքում հալածանքների է ենթարկվել. ԱԱԾ’
Հաջորդ հոդվածը‘Ձերբակալվել է օֆշորային սկանդալի դերակատարներից Աշոտ Սուքիասյանը’