‘Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հրապարակել է աշխարհազորայինների խոսակցությունը ինքնաթիռի կործանման մասին (վիդեո) ‘

2517

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հրապարակել է աշխարհազորայինների գաղտնալսված բանակցությունները, որոնցում նրանցից մեկը տեղեկացնում է Ուկրաինայի արևելքում խփված ինքնաթիռի մասին, որը, պարզվել է, քաղաքացիական ինքնաթիռ էր:

Ձայնագրության մեջ, որն արվել է 16:40,  ահաբեկիչ «Բեսը» զեկուցում է իր հրամանատարին՝ Դոնբասի երկնքում խփված ինքնաթիռի մասին:

Դա տեղի է ունենում Տորեզի մոտ «Բոինգ-777»-ի կործանումից բառացիորեն 20 րոպե անց:

«Օդաչուները որտե՞ղ են»,- միակ հարցը, որ հետաքրքրում է ԳՀՎ գնդապետին ահաբեկչի հետ խոսակցության ընթացքում:

Ժամը 16:33 «Մայոր» մականունով գրոհայինը «Գրեկ» մականունով գրոհայինին տեղեկացնում է խոցված ինքնաթիռի մասին: ««Չեռնուխինցիներն» են խփել ինքնաթիռը… Կազակները, որ Չեռնուխինոյում են կանգնած: Ինքնաթիռը փշուր-փշուր է եղել երկնքում, «Պետրոպավլովսկայա» հանքավայրի շրջանում: «Առաջին «երկուհարյուրերորդին» (զոհին) գտել են: Կին է եղել: Քաղաքացիական», զեկուցել է «Մայորը»:

40 րոպե անց՝ 17:42, նա հաստատում է, որ խոցված ինքնաթիռը քաղաքացիական է եղել: «Կարճ ասած՝ հարյուր տոկոսով՝ քաղաքացիական էր»: Հարցին, թե շա՞տ մարդ է եղել ինքնաթիռում, հաստատական պատասխան է տրվում: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք ինքնաթիռում զենք եղել է՝ պատասխանում է. «Ընդհանրապես՝ ոչ մի բան, քաղաքացիական իրեր, բժշկական չուլուփալաս, սրբիչ-բան, զուգարանի թուղթ: «Բացի այդ, «Մայորի» ասելով՝ ավիալայների կործանման վայրում գտել են Թոմփսոնի համալսարանում սովորող մի ուսանողի փաստաթղթեր Ինդոնեզիայից »:

Հիշեցնենք, որ Տորեզի մոտակայքում կործանվել է ուղևորատար «Բոինգ-777» օդանավը, որի բոլոր ուղևորներն ու անձնակազմը զոհվել են:

Լայները ռադարներից անհետացել էր 10 հազար մետր բարձրության վրա, որից հետո վայր էր ընկել Դոնեցկի մարզի Շախտյորսկ քաղաքի մոտ:
Փաստորեն՝ ահաբեկիչ Իգոր Գիրկինը (Ստրելկով, Սլավյանսկի անջատական ուժերի հրամանատար) ստանձնել է «Բոինգ-777» քաղաքացիական ինքնաթիռը խոցելու պատասխանատվությունը: Փոխանցում է podrobnosti.ua-ն:

Նախորդ հոդվածը‘Միջպետական ավիացիոն կոմիտե. «Բոինգի» «սև արկղերը» հարկավոր է հանձնել ՔԱՄԿ-ին’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Հայրապետյանին մեկուսարանում զննել է բուժաշխատողը’