‘
Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը չի բացառում, որ ռուսաստանյան կողմը կարող է կամավոր վերադարձնել Ղրիմն Ուկրաինային: Այդ մասին հաղորդել է РИА Новости-ն՝ հղում անելով ուկրաինական ԶԼՄ-ներին:
Կրավչուկի խոսքով՝ թերակղզու զարգացման համար «ուժից վեր ծախսեր» են պահանջվում:
«Մի ժամանակ Ռուսաստանը չկարողացավ պահել Ղրիմը, դրա համար էլ այն փոխանցեց մեզ: Այժմ ես նույնպիսի իրավիճակ եմ տեսնում»,- հայտարարել է Կրավչուկը: Նա ավելացրել է, որ չնայած Ղրիմի կամրջի կառուցմանը՝ այդ շրջանը «շատ մեծ» ծախսեր է պահանջում: Քաղաքական գործիչը նշել է, որ Ղրիմի «փոխանցումը», պարտադիր չէ, որ տեղի ունենա մոտ ապագայում: Նրա կարծիքով՝ դա կլինի միջազգային ճնշման արդյունքում:
«Բայց չեմ հավատում այն տեսությանը, թե երբ Ուկրաինայում սկսեն ավելի լավ ապրել, քան Ղրիմում, այդ ժամանակ Ղրիմը կվերադարձվի: Նախ՝ ես չգիտեմ, թե մենք երբ կսկսենք ավելի լավ ապրել: Երկրորդ՝ այնտեղ 78 %-ը ռուսներ են»,- ասել է Կրավչուկը:
Փոխանցում է gazeta.ru-ն:
‘