‘
Ուկրաինայի առաջնության 11-րդ տուրից հետո Դոնեցկի «Շախտյորը» էլ ավելի ամրապնդեց առաջատարի դիրքերը: «Հանքափորները» իրենց 11-րդ անընդմեջ հաղթանակը տարան, այս անգամ «Մետալիստի» նկատմամբ՝ 2:0: «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 25-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը եւ դա առաջնության գլխավոր ռմբարկուի 14-րդ գնդակն էր:
Տուրի մյուս կենտրոնական խաղում Կիեւի «Դինամոն» 2:1 հաշվով պարտվեց «Դնեպրին», որը այս հաղթանակից հետ միավորներով հավասարվեց «Դինամոյին»:
11-րդ տուրից հետո «Շախտյորը» արդեն 9 միավորով գերազանցում է 2-3-րդ տեղերը բաժանող «Դնեպրին» եւ Կիեւի «Դինամոյին»:
Ուկրաինայի առաջնություն. 11-րդ տուր
«Մետալիստ» — «Շախտյոր»` 0:2
Հենրիխ Մխիթարյան, 25, Իլսինյո, 42
«Դնեպր» — «Դինամո» Կ.` 2:1
Սելեզնյով, 12, Մաթեուս, 83
Վելոզո, 90
‘