‘Ուկրաինայի արդարադատության փոխնախարար է նշանակվել Սաակաշվիլիի զինակիցը’

891

Վրաստանի նախագահի նախկին լիազորված անձ, ՆԳՆ նախկին փոխնախարար Գիա Գեցաձեն նշանակվել է Ուկրաինայի արդարադատության փոխնախարար: Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է Ուկրաինայի կառավարության կայքում:

Հունվարի կեսերին Գեցաձեի նշանակման մասին հայտնել էր արդարադատության նախարար Պավել Պետրենկոն: Արդարադատության նախարարի խոսքով՝ Գեցաձեն և նրա թիմի անդամները դիմել են՝ Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու համար:

Ենթադրվում է, որ Գեցաձեն, փոխնախարարի պաշտոնում, կկանոնակարգի պայքարը կոռուպցիայի դեմ և պետական գործադիր ու գրանցման ծառայությունների աշխատանքը:

Գեցաձեի նշանակմանն արձագանքել է նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: «Իմ բարեկամ Գիա Գեցաձեն նշանակվել է Ուկրաինայի արդարադատության փոխնախարար: Նա այդ պաշտոնին է անցնում Թբիլիսիի Իլյայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանի պաշտոնից, իսկ նախկինում  բարձր պաշտոններ է զբաղեցրել Վրաստանի կառավարությունում»,- գրել է Սաակաշվիլին Facebook-ում: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել կրակը Ուկրաինայի արևելքում’
Հաջորդ հոդվածը‘Դատախազությունը Կադիրովի սպառնալիքներն անօրինական չի համարում’