‘Ուկրաինայի արմատականները փորձել են խանգարել Անի Լորակի համերգը’

690

Մի քանի հարյուր ուկրաինացի արմատականներ օգոստոսի 3-ին Օդեսայում փորձել են խանագարել  հայտնի երգչուհի Անի Լորակի համերգը՝  անկարգություններ կազմակերպելով «Իբիցա» գիշերային ակումբի մոտ, որտեղ ելույթ էր ունենալու երգչուհին: Այս մասին տեղեկացնում է «Интерфакс Украина»-ն:

«Աջ սեկտորի» և «Ազատություն» կուսակցության մոտավորապես երկու հարյուր կողմնակիցներ, մահակներով զինված, փորձել են մտնել ակումբ և խանգարել Լորակին, քանի որ վերջինս շարունակում է համերգներ տալ Ռուսաստանում: Ոստիկանները փակել են արմատականների ճանապարհը և ստիպված են եղել գործի դնել ռետինե մահակները:   

Բախումների հետեւանքով տուժել է մեկ ոստիկան՝ ստանալով գլխի վնասվածք, և մեկ ցուցարար, այս մասին հայտնել է  քաղաքի ոստիկանության բաժանմունքը: Իրենց հերթին՝ ակտիվիստները հայտարարել են հինգ վիրավորների և տասը ձերբակալավծների մասին:

Ինչպես տեղեկացնում է «Думская.net»-ը, համերգը, որ պիտի սկսվեր ժամը 22:00-ին, այնուամենայնիվ՝ տեղի է ունեցել, թեպետ՝ կես ժամ ուշացումով: Հարձակվողները նահանջել են՝  ձվեր շպրտելով ոստիկանության բաժանմունքի ուղղությամբ: Նրանք կոչ են արել իրենց կողմնակիցներին օգոստոսի 4-ին, «մոլոտովյան կոկտեյլներով» զինված, հավաքվել ներքին գործերի տարածաշրջանային վարչության մոտ, իրենց խոսքերով՝ ոստիկաններին Մայդանում կատարված դեպքերը հիշեցնելու համար: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Իսրայելի ԱԳՆ ղեկավար. Գազայի հատվածում խաղաղություն կտիրի, եթե այնտեղ մտցվի ՄԱԿ-ի մանդատ’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը նոր զորավարժություններ է անցկացնում Ուկրաինայի սահմանի մոտ’