‘
Ուրբաթ օրը Մինսկում ուկրաինական իշխանությունների և անջատականների միջև ձեռք բերված զինադադարի պայմանավորվածությունը, ըստ ամենայնի՝ պահպանվել է: Շաբաթ գիշերը բախումների և փոխհրաձգության մասին հաղորդումներ չեն ստացվել:
Զինադադարն ուժի մեջ է մտել ուրբաթ օրը, տեղական ժամանակով ժամը 18.00-ին:
Նախնական տվյալներով՝ սեպտեմբերի 4-ի դրությամբ հակամարտությունը խլել է մոտավորապես 2 600 մարդու կյանք, այդ թվում՝ 837 ուկրաինացի ուժայինների:
Կողմերը խոստացել են շփման գծից հեռացնել ծանր սպառազենքը, արդեն շաբաթ օրն իսկ ձեռնամուխ լինել գերիների փոխանակմանը և ապահովել տարածքի բնակիչներին մարդասիրական օգնության տրամադրումը:
Թեպետ փաստաթղթում նշվում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին, անջատականները հայտարարել են, որ զինադադարը համարում են ժամանակավոր միջոց և չեն հրաժարվում անկախության իրենց ձգտումներից:
ԵԱՀԿ-ն վերահսկելու է, որպեսզի պահպանվի կրակի դադարեցման ռեժիմը: Փոխանցում է BBC-ն:
‘