‘Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունները թեժանում են’

731

Դոնեցկի օդանավակայանի մոտ շարունակվող ծանր մարտերի ընթացքում տասնյակ մարդիկ են զոհվել կամ վիրավորվել: Ընդ որում՝ ուկրաինական և  անջատական ուժերի միջև ռազմական գործողությունները թեժացել են ռազմաճակատի գծի ողջ երկայնքով:

Կողմերը միմյանց են մեղադրում խաղաղ բնակչության դեմ հանցանք գործելու մեջ: Թե՛ ուկրաինական զինված ուժերը և թե՛ ռուսաստանամետ անջատականները պնդում են, որ օդանավակայանն իրենց վերահսկողության տակ է:

Դոնեցկի օդանավակայանի համար մարտերը թեժացան անցյալ շաբաթ, երբ անջատականների ուժերը փորձեցին մի քանի գրոհներով գրավել նոր տերմինալի շենքը, որն արդեն քանի ամիս է՝ պաշարված են պահում:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի պատվիրակությունը մասնակցել է Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստին’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն որոշել է չվերացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ’