‘Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Յանուկովիչին հրապուրում է «սեքսուալ նվերով»’

1049

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը սպասում է նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի վերադարձին: Այդ մասին «112» հեռուստատեսության եթերում հայտարարել է դատախազ Վլադիսլավ Կուցենկոն: «Խնդրեմ, գլխավոր դատախազության հեռախոսահամարները հայտնի են թե՛ Յանուկովիչին և թե՛ նրա փաստաբաններին: Նույնիսկ մի քիչ կատակեմ. մենք նրա համար սեքսուալ նվեր ենք պատրաստել, միայն թե գա: Բայց, ցավոք, չի գալիս»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը:

Մարտի 1-ին Յանուկովիչի փաստաբան Վիտալի Սերդյուկը հայտարարել է, որ իր վստահորդը ցանկություն ունի վերադառնալու հայրենիք, և «դրա համար իրավական քայլեր կձեռնարկվեն»: «Յանուկովիչը վայր չի դրել նախագահի լիազորությունները և ինքնակամ չի հեռացել իշխանությունից»,- նշել է Սերդյուկը:

Փետրվարի 6-ին Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիտալի Կասկոն ասել է, որ Կիևին չի հաջողվել մի կոպեկ անգամ վերադարձնել Յանուկովիչի ակտիվներից: Իսկ դեկտեմբերի 1-ին Կասկոն հաստատել էր, որ Եվրամիությունը 2016 թ. մարտին կարող է հանել նախկին նախագահի և նրա մերձավոր շրջապատի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Անձրևը մաքրում է բոլոր հետքերը, բայց երբեմն էլ բացահայտում է դրանք’
Հաջորդ հոդվածը‘Լատվիա. Ցանկացած պատնեշ կարելի է հաղթահարել՝ բացի երեքմետրանոց պատից’