Պատերազմի ընթացքում զոհվել է առնվազն 221 երեխա

489

Ուկրաինա ռուսաստանյան ներխուժման պահից զոհվել է առնվազն 221 երեխա, 408-ը վիրավորվել են, հաղորդել են Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակում՝ շեշտելով, որ սրանք նախնական տվյալներ են։

ՄԱԿ-ի տվյալներով՝ մայիսի 3-ի դրությամբ Ուկրաինայում զոհվել է առնվազն 3238 խաղաղ բնակիչ։ Կազմակերպությունում նաև նշել են, որ զոհերի իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։

«Քաղաքացիական անձանց մահվան կամ վիրավորվելու արձանագրված դեպքերի մեծ մասի պատճառը խոցման լայն գոտի ունեցող պայթուցիկ սարքերի կիրառումն է, այդ թվում՝ գնդակոծությունները ծանր հրետանուց  և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից, ինչպես նաև հրթիռակոծությունները և ավիահարվածները»,- ասվում է ՄԱԿ-ի զեկույցում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄարիուպոլի թատրոնում առնվազն 600 մարդ է զոհվել
Հաջորդ հոդվածըՍերգեյ Կիրիենկոն այցելել է Մարիուպոլ