‘Ուկրաինայի գլխավոր դատախազ. Սաակաշվիլիի կողմանկիցները հեղաշրջում են ծրագրում’

1800

Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները, որոնք հանրահավաք են անցկացնում Գերագույն ռադայի մոտ, ծրագրում են ուժային հեղաշրջում անել, հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն Կիևում շրջանների խորհրդի նիստում:

Լուցենկոն հիշեցրել է, որ խաղաղ հավաքի իրավունքը չի նշանակում ուժային հեղաշրջման նախապատրաստում: Դատախազը նշել է, որ իշխանության տապալումը «ձեռնարկել է մարդկանց փոքր՝ մոտավորապես 150-200  հոգանոց խումբ», որը մտադիր է գործել «ուժային մեթոդներով»: Գլխավոր դատախազը պնդում է, որ այդ խումբը ֆինանսավորվում է արտասահմանից, և խոստացել է ապացուցել դա:

«Պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ դա նրանց չի հաջողվի, չեն կարող»,- շեշտել է Լուցենկոն: Նա հավելել է, որ «հեղաշրջմանը» մասնակցում են «քաղաքացիությունից զուրկ «գաստրոլյորներ»: Նրա խոսքով՝ Սաակաշվիլին, երբ դեռ Օդեսայի մարզի նահանգապետն էր, իր ստորադասներին ստիպել էր  մշտական բնակության թույլտվություն ձեռք բերել Վրաստանի քսան քաղաքացիների՝ «մշակույթի արժեքավոր գործիչների» համար:

«Հենց նրանք են զենքով պաշտպանում Սաակաշվիլիին, նրանք ճամբարում են և ծրագրում են այդ ուժային հեղաշրջումը», եզրակացրել է Լուցենկոն:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում’
Հաջորդ հոդվածը‘Լրագրող Մհեր Արշակյանի դեմ սպառնալիքների մասին հաղորդումը կքննվի ոստիկանությունում’