‘Ուկրաինայի Գլխավոր շտաբ. 110 ուժայիններ գերի են ընկել Դեբալցեւոյի շրջանում ‘

994

Ուկրաինայի Գլխավոր շտաբի ներկայացուցիչ Վլադիսլավ Սելեզնյովը ուրբաթ հայտարարել է, որ 110 ուկրաինական ուժայիններ գերի են ընկել աշխարհազորայիններին Դեբալցեւոյի շրջանում:

«Այժմ, դեբալցեւյան պլացդարմում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, ես պետք է ձեզ տեղեկացնեմ, որ այս օրվա (ուրբաթ) ժամը 12.00-ի դրությամբ զինյալների մոտ են գտնվում 110 ուկրաինական զինվորականներ: Երեկ Գլխավոր շտաբը տեղեկացրել է 82 թվի մասին, հիմա մենք ունենք ստույգ տեղեկություն»,- ուրբաթ, մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Սելեզնյովը: Միեւնույն ժամանակ, նա ավելացրել է, որ 31 զինվորականների ճակատագիրը հայտնի չէ, բայց որոնողական աշխատանքները տարվում են:

Նախորդ հոդվածը‘Հռոմի պապը կոչ է արել պահպանել զինադադարը Ուկրաինայում’
Հաջորդ հոդվածը‘Հայ Ազգային Կոնգրեսի մամլո խոսնակի հաղորդագրությունը’