Ուկրաինայի դատախազությունը հեռակա մեղադրանք է ներկայացրել Չիչերինային

189

Ուկրաինայի դատախազությունը հեռակա կարգով մեղադրանք է ներկայացրել ռուսաստանցի երգչուհի Յուլյա Չիչերինային և մտադիր է միջազգային հետախուզում հայտարարել նրա նկատմամբ, ուրբաթ օրը հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան։

Նշվում է, որ երգչուհին մեղադրվում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգության և պետական խորհրդանիշները պղծելու մեջ։

Ավելի վաղ Ուկրաինայի դատարանը հեռակա կալանավորել է Նիկոլայ Բասկովին, Վլադիմիր Սոլովյովին, Նիկիտա Միխալկովին, Օլեգ Գազմանովին և Թինա Կանդիլակիին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՕվսյաննիկովայի դեմ գործ է հարուցվել ՌԴ բանակը վարկաբեկելու հոդվածով
Հաջորդ հոդվածը14 վիրավորներից 1-ի վիճակը միջին ծանրության է, 1-ինը՝ ծանր, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ՄԻՊ