Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Կիև այցի ֆոնին Բեռլինում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը հանդես է եկել պահանջով RLTNews հեռուստատեսության եթերում։
Մելնիկի խոսքով՝ ԳԴՀ դաշնային կառավարության ղեկավարը չպետք է բաց թողնի «պատմական հնարավորությունը»՝ բոլոր մատչելի միջոցներով պաշտպանել Կիևի իշխանություններին՝ խաղաղարարի կարգավիճակ վաստակելու համար։
Դեսպանի պահանջների ցուցակում են՝ Եվրամիությանն անդամակցելու անհապաղ ընդունում և ծանր սպառազինության մատակարարում։
«Մենք ցանկանում ենք, որ Գերմանիայի կառավարությունն առանց ամեն տեսակի «եթե»-ների ու «բայց»-երի խոստանա, որ ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ կտա Ուկրաինային և հաջորդ շաբաթ կապահովի այդ պատմական որոշման միաձայն ընդունումը Եվրախորհրդի կողմից» ,-ասել է Մելնիկը։
Դիվանագետի կարծիքով՝ ժամանակն է, որ Շոլցը «հաղթահարի կասկածները» և Ուկրաինա ուղարկի «բունդեսվերի և ռազմական գործարանների պաշարների բոլոր հասանելի միջոցները»։
Փոխանցում է ria.ru-ն։