Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը կանցլեր Օլաֆ Շոլցին անվանել է «լյարդութոքի վիրավորված երշիկ», որպեսզի Բեռլինին մղի փոխելու իր քաղաքականությունը Կիևի հանդեպ։
Այդ մասին դիվանագետը պատմել է Funke-ին տված հարցազրույցում։
«Երբեմն այլ ելք չկա, քան խոսքով վիրավորելը կամ նույնիսկ սադրելը»,- պարզաբանել է նա։
Ավելի վաղ Շոլցը հայտարարել էր, որ մտադիր չէ մոտ ժամանակներս այցելել Կիև՝ այն բանից հետո, երբ Ուկրաինայի իշխանությունները հրաժարվեցին ընդունել Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին։
Ի պատասխան՝ Մելնիկը հայտարարել է, որ «նեղացած լյարդութոքի երշիկ խաղալը այնքան էլ պետական պաշտոնյայի խոսքի նման չէ»։ Հետագայում Մելնիկը հրաժարվել է ներողություն խնդրել։
Փոխանցում է ria.ru-ն։
Ծնթ․ Գերմանացիների մոտ կա «Beleidigte Leberwurst» արտահայտությունը, որը հենց այդպես էլ թարգմանվում է՝ «նեղացած-վիրավորված թոքալյարդաի երշիկ» և նշանակում է մարդ, որը նեղացել է դատարկ մի բանի պատճառով։