Ուկրաինայի դեսպանի կարծիքով՝ իր երկիրը կարող է ՆԱՏՕ մտնել շատ արագ

428

Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը ենթադրում է, որ իր երկրի՝  Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու որոշումը կարող է ընդունվել նույնքան արագ, որքան Ֆինլանդիայի և Շվեդիայի դեպքում, դրա համար ընդամենը քաղաքական կամք է անհրաժեշտ։

Նման կարծիք դեսպանը հայտնել է Funke -ին տված հարցազրույցում։

«Պարզ է մի բան․ մենք ցանկանում ենք հնարավորինս շուտ մտնել ՆԱՏՕ։ Դա կարող է կատարվել նույնքան արագ, որքան Շվեդիայի և Ֆինլանդիայի դեպքում է։ Կպահանջվի սոսկ քաղաքական որոշում՝ Ուկրաինան դաշինքին ինտեգրելու համար»,- պնդում է Մելնիկը։

Դեսպանը հավելել է, որ հիմա Ուկրաինան շատ ավելի մեծ շանսեր ունի անդամակցելու ՆԱՏՕ-ին, քան պատերազմից առաջ։ Բացի այդ, ուկրաինացիների մեծամասնությունը, դիվանագետի խոսքով, ուզում է, որ Ուկրաինան դառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։

Ուկրաինայի՝ Եվրամիության կազմ մտնելու ժամկետների մասին խոսելիս դեսպանը նշել է, որ դա կարող է տեղի ունենալ տասը տարվա ընթացքում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը նախազգուշացնում է
Հաջորդ հոդվածըԿԺԴՀ-ն պատրաստ է միջուկային փորձարկում անցկացնել