‘Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել’

746

Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարար Էդուարդ Ստավիցկու նկատմամբ: Այդ մասին տեղեկացնում է կազմակերպության կայքը:

Նշվում է, որ նախկին նախարարը հետախուզվում է առանձնապես խոշոր չափերի յուրացման, ունեցվածքի մսխման կամ ծառայողական դիրքի չարաշահմամբ դրան տիրելու մեղադրանքով:

2014 թ. մարտին Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել Ստավիցկու նկատմամբ: Ներկա պահին նրա դեմ քրեական գործ է հարուցվել: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ոկրաինայի ՊՆ. Ուկրաինական բանակի սպառազինության մեջ բալիստիկ հրթիռներ չկան’
Հաջորդ հոդվածը‘Խամեսը ռեկորդ է սահմանել և «Ռեալի»-ին բերել է 50 մլն եվրո’