‘Ուկրաինայի ընդդիմությունը գրավել է Չերկասիի քաղաքապետարանը’

755

Ուկրաինայի «Свобода», «Батькивщина», «Удар» և «Фронт змин» ընդդիմադիր կուսակցությունների մոտ 300 կողմնակիցներ ներխուժել են Չերկասիի քաղաքապետարանի շենքը՝ խանգարելով քաղաքային խորհրդի նիստը, տեղեկացնում  է Украинские новости-ն:

Ակտիվիստները պահանջում են քաղաքապետ Սերգեյ Օդարիչի հրաժարականը: Պիկետի մասնակիցները հավաքվել են քաղաքապետարանի շենքի մոտ խորհրդակցության մեկնարկից կես ժամ առաջ: «Օդարիչ, մարդկանց ատամները մի խլի», «Չերկասին Օդարիչի կերակրատաշտակը չէ» և այլ կոչերով ընդդիմադիրները պաշարել են շենքը:

Ցուցարարները փորձել են ներս անցնել, սակայն մի քանի տասնյակ ոստիկաններ թույլ չեն տվել անել դա: Ավելի ուշ միջոցառման մասնակիցներին, այնուամենայնիվ, հաջողվել է ներս մտնել: 

Նախորդ հոդվածը‘ԱԺ ամենաշատ ձեռնպահ քվեարկած պատգամավորների 10-յակը ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղադրանք է ներկայացվել’