‘Ուկրաինայի ընդդիմությունը «դրակոնյան օրենքների» հարցում զիջումների է հասել’

790

Ուկրաինական ընդդիմությունը իշխանություններից զիջումներ է կորզել  Գերագույն ռադայի ընդունած աղմկահարույց օրենքների հարցում: Այդ մասին հաղորդել է РБК-Украина-ն՝ հղում անելով ընդդիմադիր «Բատկիվշչինայի» պատգամավոր Անդրեյ Պավլովսկուն: «Բանակցություններ սկսելու նախապայմանը՝ գրաքննության և հալածանքների վերաբերյալ «դրակոնյան օրենքները» չեղյալ հայտարարելն էր: Իշխանությունները նախնական համաձայնություն են տվել չտպել այդ օրենքները, և այդ դեպքում դրանք ուժի մեջ չեն մտնի»,- հայտարարել է պատգամավորը: Հետագայում, ըստ նրա, ընդդիմությունը մտադիր է զրոյացնել այդ բոլոր փաստաթղթերը:

Իշխանությունների կողմից դեռևս չեն հաստատվել Պավլովսկու խոսքերը:

Վերոհիշյալ օրինագծերն ընդունվել են անցյալ շաբաթվա վերջին: Դրանց օգտին քվեարկել են իշխող Ռեգիոնների կուսակցության և կոմկուսի ներկայացուցիչները: Ընդդիմությունը չէր կարողացել խափանել քվեարկությունը և այդ օրինագծերը գնահատել էր որպես երկրում բռնապետության և գրաքննության հաստատում, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայում իրավիճակի կարգավորման խումբն սկսել է աշխատանքը’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանական դիվերսիան պետք է արժանանա միջազգային հանրության վճռական դատապարտմանը. ԼՂՀ ԱԳՆ’