Ուկրաինայի կառավարությունը հույս ունի երկիրը ԵՄ բերել 2029 թվականին

241

Ուկրաինայի կառավարության եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գրասենյակի ղեկավար Նատալյա Ֆորսյուկը ուկրաինական ալիքների հեռուստամարաթոնի ընթացքում ասել է, որ Ուկրաինայի՝ Եվրամիություն մտնելու ակնկալվող ժամկետը 2029 թվականն է։

«Ավելի վաղ՝ քիչ հավանական է այն հսկայածավալ օրենսդրության պատճառով, որը հարկավոր է ընդուել և գործողության մեջ դնել։ Մենք պետք է ապրենք եվրոպական օրենքներով»,- հայտարարել է Ֆորսյուկը։

Ըստ Ֆորսյուկի՝ Ուկրաինայի՝ Եվրամիություն ընդունվելու նախապատրաստության վերաբերյալ բանակցությունները սպասվում են եկող տարվա սկզբին։

Հինգշաբթի օրը Եվրամիության գագաթնաժողովը որոշել է ԵՄ անդամության թեկնածու- երկրների կարգավիճակ տալ Ուկրաինային և Մոլդովային։

Թեկնածու-երկրներից մեկը՝ Հյուսիսային Մակեդոնիան, այդ կարգավիճակն ստացել է 17 տարի առաջ։ Մեկ ուրիշը՝ Թուրքիան՝ 23 տարի առաջ, բայց այս դեպքում երկու կողմերն էլ՝ թե՛ Եվրամիությունը և թե՛ Թուրքիան, արդեն, ըստ էության, հրաժարվել են թուրքերի ընդունվելու մտքից։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀուշարձանների պատերազմ
Հաջորդ հոդվածըՌոբերտ Արզումանյանը հեռացավ «Ուրարտուի» գլխավոր մարզիչի պաշտոնից