‘Ուկրաինայի հավաքականը կգլխավորի Ալեքսանդր Զավարովը’

677

ԽՍՀՄ հավաքականի եւ Կիեւի «Դինամոյի» նախկին հանրահայտ ֆուտբոլիստ Ալեքսանդր Զավարովը մոտ ժամանակներս կգլխավորի Ուկրաինայի հավաքականը:

Զավարովի նշանակումը տեղի կունենա 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Մոլդովայի եւ Մոնտենեգրոյի հավաքականների հետ հանդիպումներից անմիջապես հետո:

51-ամյա Զավարովը հաստատել է, որ նշանակվելու է Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Օլեգ Բլոխինը հիպերտոնիկ կրիզ ախտորոշմամբ ներկայումս հիվանդանոցում է, որտեղ բուժման երկարատեւ կուրս պետք է անցնի: Այժմ Ուկրաինայի հավաքականին՝ մինչեւ Զավարովի նշանակումը, առաջիկա հանդիպումներին կնախապատրաստի Բլոխինի օգնական Անդրեյ Բալը, տեղեկացնում է «Իզվեստիան»:

Նախորդ հոդվածը‘Ջուլիան Ասանժի երաշխավորները ստիպված կլինեն վճարել գրավը ‘
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսի նախագահի լիազորությունների կեսից ավելին կկրճատվի ‘