‘Ուկրաինայի հավաքականը մասնակցում է Սոչիի Պարալիմպիադային’

633

Այսօր Սոչիի մամլո կենտրոնում կայացած ասուլիսում ուկրաինական պատվիրակությունը հայտարարել է Սոչիի Պարալիմպիական խաղերը չբոյկոտելու իր որոշման մասին: «Մենք մնում ենք Պարալիմպիադայում, որպեսզի մեզ հիշեն, հիշեն Ուկրաինայի մասին՝ ինքնիշխան պետության մասին, որն այստեղ է ուղարկել իր մարզիկներին»,- մամլո ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Վալերի Սուշկևիչը: Վերջինս հինգշաբթի ուշ երեկոյան հանդիպել է Պուտինի հետ: Ըստ նրա՝ իրենք քաղաքական հարցեր չեն քննարկել:

Սակայն մամլո ասուլիսում Սուշկևիչի վերաբերմունքը Ռուսաստանի գործողությունների նկատմամբ  բավական կոշտ է եղել, նա հայտարարել է, որ «Ռուսաստանն ինտերվենցիա է իրականացնում» Ուկրաինայում: «Այստեղ ես ռուսաստանյան հեռուստատեսություն եմ դիտում,- ասել է նա՝ ռուսաստանյան հեռուստաալիքների լրագրողներին դիմելով:- Ես ցնցված եմ այն ամենից, ինչ այնտեղ խոսում են»: Փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Մարտի 8. Տոն, թե խնդիրների մասին խոսելու առիթ’
Հաջորդ հոդվածը‘Անցյալի հիշողությունը կամ պատմությունը՝ որպես ակտիվ քաղաքական գործոն’