‘Ուկրաինայի հարցով բանակցություններում պայմանավորվել են զինադադարի կոչ անել’

818

Դոնբասում զինված հակամարտության սրման կապակցությամբ Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Բեռլինում ավարտվել է երեկ ուշ երեկոյան՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և ծանր սպառազինությունը դուրս բերելու համատեղ կոչով:

Համատեղ հայտարարության մեջ, որ հրապարակել է Գերմանիայի ԱԳՆ-ն, «լուրջ մտահոգություն է հայտնվում այն բանի կապակցությամբ, որ կողմերը չեն հետևել լիակատար զինադադարի ռեժիմը պահպանելու կոչին»: Նախարարները պահանջել են անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերականգնել լռության ռեժիմը: Նրանք նաև կողմերին կոչ են արել առաջիկա օրերին հանդիպել՝ շփման գծից ծանր սպառազենքը դուրս բերելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով:

Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանի խոստացած հարմարեցված ավտոբուսները կշահագործվեն 3 տարի ուշացումով’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ. Ղրիմի թմրամոլները մահանում են՝ առանց փոխարինող թերապիայի’