‘Ուկրաինայի հարցով կոնտակտային խումբը Մինսկում կհավաքվի սեպտեմբերի 1-ին’

890

Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի նիստը Մինսկում սպասվում է երկուշաբթի՝ սեպտեմբերի 1-ին, այսօր Интерфакс-ին հայտնել են Բելառուսի ԱԳՆ-ից:

«Սեպտեմբերի 1-ին Մինսկում նախատեսվում է Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի նիստ»,- ասել է լրատվական գործակալության զրուցակիցը:

Օգոստոսի 26-ին Մինսկում կայացած ՄՄ-Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովում պայմանավորվածություն է ձեռք բերվել Բելառուսի մայրաքաղաքը դարձնել Ուկրաինա-Ռուսաստան-ԵԱՀԿ կոնտակտային խմբի մշտական հանդիպման վայր:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի նախագահն Արևմուտքից ռազմա-տեխնիկական օգնություն է խնդրել’
Հաջորդ հոդվածը‘ Անգլիայի պրիեմիեր լիգա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’