‘Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը հրաժարական է տվել’

1060

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Լևոչկինը այսօր հրաժարական է ներկայացրել: Սա առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, ով լքում է պաշտոնը երեկ երեկոյան Անկախության հրապարակում եվրաինտեգրման կողմնակիցների ցույցի ցրումից հետո:

Նշենք, որ շատ վերլուծաբաններ հայտարարում էին, որ հենց Լեվոչկինը պետք է առաջինը լքի պաշտոնը, որովհետև հենց նա է պատասխանատու այն ամենի համար, ինչ կատարվում է Յանուկովիչի շուրջ:

Ինչպես նշում է` իրադարձությունների այս ընթացքը կարող է նշանակել, որ Լևոչկինը դեմ է եղել ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու որոշմանը: Չի բացառվում նաև, որ սա իշխանության տակտիկական քայլերից մեկն է, որը Լևոչկինի հրաժարականով փորձում է թուլացնել կատարվող իրադարձությունների նկատմամբ հասարակության ագրեսիվ վերաբերմունքը, նշում է thekievtimes.ua-ն: 

 

Նախորդ հոդվածը‘Իրանի նախագահը հույս է հայտնել, որ կկարգավորվեն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները ‘
Հաջորդ հոդվածը‘Դպրոցը սպանում է ազատ եւ արժանապատիվ երեխային’