‘Ուկրաինայի նախագահի որդին աղոթքի ժամանակ ուշաթափվել է (Տեսանյութ)’

1004

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի որդին ուշաթափվել է Կիեւի սուրբ Սոֆիայի տաճարում՝ աղոթքի ժամանակ: Ինչպես երեւում է ուկրաինական հեռուստաընկերությունների կողմից նկարահանված կադրերում, տղան իրեն վատ է զգացել արարողության ժամանակ, մի քանի անգամ փակել է աչքերը եւ ընկել: Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյին հանջողվել է բռնել տղային:

«Мир 24» հեռուստաալիքի տվյալներով՝  պատճառը հանդիսացել է տաճարում առկա ծանր օդը: Նշվում է նաեւ, որ որոշ ժամանակ անց երեխան սկսել է իրեն լավ զգել եւ վերադարձել է տաճար:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Ուկրաինան նշում է պետական դրոշի օրը:

 

Նախորդ հոդվածը‘Իրաքում մզկիթի պայթյունի հետեւանքով 68 մարդ է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘«Բավարիան» հաղթեց «Վոլֆսբուրգին»(տեսանյութ)’