‘Ուկրաինայի ՆԳՆ գրեթե 17 հազար միլիցիոներներ հեռացվել են համակարգից’

691

Ուկրաինայի ՆԳ փոխնախարար Սերգեյ Չեբոտարը հայտարարել է, որ երդումը խախտելու համար երկրի ներքին գործերի համակարգից հեռացվել է գրեթե 17 հազար միլիցիոներ, այսօր հաղորդել է գերատեսչության մամլո ծառայությունը:

Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը գերատեսչության մարտական և պարեկային ստորաբաժանումների բոլոր աշխատակիցներից պահանջել է  կա՛մ մասնակցել երկրի արևելքում ուժային գործողությանը՝ դա համարելով «մասնագիտական պիտանիության ստուգատես», կա՛մ ազատվել աշխատանքից:

«Այսօրվա դրությամբ Ուկրաինայի ՆԳՆ-ից հեռացվել է մոտավորապես 17 հազար աշխատակից, որոնք խախտել են ուկրաինացի ժողովրդին հավատարիմ մնալու երդումը»,- Չեբոտարի խոսքն է մեջբերում մամլո ծառայությունը:

Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳՆ-ն հաղորդել էր, որ երդմանը դավաճանելու համար միլիցիայից հեռացվել են Ղրիմի12 հազար  իրավապահներ: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՑ ԱՌԱՋ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)’
Հաջորդ հոդվածը‘Եվս մեկ վաղաժամ եզրափակիչ և «Երեք առյուծների» հրաժեշտի ելույթը’