‘Ուկրաինայի ՆԳ նախարար. Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Յանուկովիչի նկատմամբ’

784

Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի, նրա որդու և Ուկրաինայի նախկին կառավարության մի շարք անդամների նկատմամբ: Այս մասին իր Facebook-յան էջում գրառել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը:

Ավակովը նշել է, որ Ինտերպոլի միջազգային հետախուզման ցանկում (կարմիր քարտ՝ ձերբակալում՝ Ուկրաինային հանձնելու նպատակով) ավելացվել են Վիկտոր Յանուկովիչի, նրա որդի Ալեքսանդրի, նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի, ինչպես նաև առողջապահության նախկին նախարար Ռաիսա Բոգոտիրյովայի և ֆինանսների նախկին նախարար Յուրի Կոլոբովի անունները:

Ավելի վաղ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան «Россиыская газета»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը դիմում չի ստացել Յանուկովիչին և ուկրաինացի մյուս քաղաքական գործիչներին հանձնելու վերաբերյալ: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայի վարչապետ. երկրում ահաբեկչությունների սպառնալիքը պահպանվում է’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայում վախճանվել է օպերայի հանրահայտ երգչուհի Ելենա Օբրազցովան ‘