Ուկրաինայի պաշտպանության նախարար․ Երկիրն արդեն դե ֆակտո միացել է ՆԱՏՕ-ին

430

Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի միջև երկար համագործակցությունը թույլ է տալիս ասել, որ երկիրը դե ֆակտո արդեն դարձել է դաշինքի մասնակից, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

«Շնորհակալ եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգին՝ Ուկրաինային ցուցաբերած իր աջակցության համար։ Մենք երկար ճանապարհ ենք անցել և դե ֆակտո միացել ենք դաշինքին»,- գրել է նախարարը Twitter-ում։

Սեպտեմբերի վերջին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել էր արագացված կերպով ռազմա-քաղաքական դաշինք ընդունվելու համար։ Սթոլթենբերգը չի պատասխանել լրագրողների այն հարցին, թե դաշինքը պատրա՞ստ է քննարկելու այդ դիմումը։ Հոկտեմբերի 6-ին ԵՄ ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրեթոնը հայտարարել է, որ ուկրաինական տարածքում ռազմական գործողությունների պայմաններում Կիևը չի կարող մտնել ՆԱՏՕ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՎոլոդինը սպառնացել է ավելի կոշտ պատասխան տալ
Հաջորդ հոդվածըՌԴ ԱԽ․ Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելը երաշխավորում է էսկալացիա՝ ընդհուպ մինչև երրորդ համաշխարհային պատերազմ