Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հրաժարական է ներկայացրել։ Ավելի վաղ նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ նրան այդ պաշտոնում կփոխարինի Ռուստեմ Ումեռովը, որն զբաղեցնում էր պետական ունեցվածքի ֆոնդի ղեկավարի պաշտոնը։
41-ամյա Ումեռովը կրթությամբ տնտեսագետ է, աշխատել է հեռուստահաղորդակցության և ներդրումային բիզնեսներում, զուգահեռաբար՝ Մեջլիսում ներկայացրել է Ղրիմի թաթարներին և եղել է նրանց առաջնորդ Մուստաֆա Ջեմիլևի օգնականն իրավապաշտպանության և միջազգային գործունեության հարցերով։
Ըստ թուրքական Aydinlik թերթի՝ Ումեռովը կապ ունի Թուրքիայում արգելված FETO կազմակերպության հետ, որին իշխանությունները մեղադրում են 2016 թ․ հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ։ Ումեռովը ժամանակին սովորել է Ղրիմի ինտերնատում, որը բացել էր Ուկրաինայի կրթության և գիտության նախարարությունը՝ FETO-ի ֆինանսական աջակցությամբ։
FETO-ի հետ կապեր ունի նաև Ումեռովի եղբայր Ռուսլանը, որը սովորել է նույն ինտերնատում։
Թերթի աղբյուրները նշում են, որ «Ումեռովն ուղղակիորեն կապված է ԱՄՆ-ի հետ, նա «տարածաշրջանում ԱՄՆ-ի ծրագրերի քարոզիչն ու կատարողը» կլինի, նաև սեփական նպատակների համար է օգտագործում արտասահմանյան պետություններից ստացված միջոցների մի մասը։
Ըստ tass.ru-ի