‘Ուկրաինայի վարչապետ. Ասոցացման համաձայնագրի ստորագրումը հետաձգվել է Ռուսաստանի պահանջով’

818

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը արտասահմանյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի ստորագրումը հետաձգելու որոշումը կայացվել է Ռուսաստանի պահանջով: «ՌԴ ղեկավարությունը միանշանակ հայտարարեց, որ համաձայնագրի ստորագրումը կնշանակի, որ հետագա առևտրա-տնտեսական ռեժիմների հարցը  քննարկելը իմաստ չի ունենա»- հայտարարել է Ազարովը:

Ուկրաինայի վարչապետը այնուհետև հավելել է, որ ՌԴ ղեկավարությունը ասել է. «Մենք պատրաստ ենք եռակողմ ռեժիմով քննարկել խնդիրները, սակայն դրա համար հետաձգեք համաձայնագրի ստորագրումը և մենք կնստենք բանակցությունների սեղանի շուրջ, կպայմանավորվենք, իսկ հետո ստորագրեք»: Ազարովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից ուղղակի վերջնագրեր չեն եղել:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը հստակ ժամանակացույցով Ադրբեջանին է մատակարարել պատվիրված Մի-35Մ ուղղաթիռների հիմնական խմբաքանակը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադրը Եվրամայդանից 2. Կլիչկոն նայում է ոստիկանի «աչքերին»’