‘Ուկրաինայի օդուժը 7 ինքնաթիռ է կորցրել’

847

Ուկրաինայի Ռազմա-օդային ուժերը 7 օդանավ է կորցրել, որոնք փորձում էին  սննդամթերքի և զինամթերքի բեռներ հասցնել 72-րդ և 79-րդ բրիգադների մարտիկներին, հաղորդել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը:

«Ռուսաստանի հետ սահմանին շատ բարդ իրավիճակ է: Մենք յոթ ինքնաթիռ ենք կորցրել, որոնք բեռներ էին հասցնում սահմանի մարտիկներին»,- նախարարի խոսքն է մեջբերում Укринформ-ը:

Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ զինվորներին սննդամթերքով և զենքով ապահովելը չափազանց դժվարացել է, քանի որ «ահաբեկիչներն ունեն այն ամենը, ինչով սպառազինված է Ռուսաստանի բանակը»:

Ուկրաինական բանակը գրոհայիններից ազատագրել է ևս չորս բնակավայր: Այս մասին հաղորդել է «Տեղեկատվական դիմադրություն» խմբի ղեկավար Դմիտրի Տիմչուկն իր facebook-յան էջում: «Օրվա ընթացքում հակաահաբեկչական գործողության ուժերը գրոհայիններից ազատագրել են Կրասնոգորովկան (Դոնեցկի մարզ), երկու բնակավայր Սաուր Մոգիլա լեռան մոտ, ինչպես նաև՝ մենք տեղեկություն ենք ստացել, որ դեսանտայինների վերահսկողության տակ է անցել Կոնտարնոե բնակավայրը (Դոնեցկի մարզի Շախտյորսկի շրջան)»,- նշել է Տիմչուկը: 

Նախորդ հոդվածը‘Ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և շրջվել. երեք մարդ զոհվել է’
Հաջորդ հոդվածը‘Շենգավիթ համայնքում ջուր չի լինի’