‘
Ուկրաինան ՈԻԵՖԱ-ից և ՖԻՖԱ-ից պահանջելու է առավելագույնս խիստ պատժամիջոցներ Ռուսաստանի ֆուտբոլային միության համար: Այս դիրքորոշմամբ են Ուկրաինայի ֆեդերացիայի ներկայացուցիչները մեկնելու հանդիպման, որը տեղի կունենա Նյոնում, հաջորդ շաբաթվա ընթացքում:
Այստեղ տեղի կունենա խորհրդակցություն, որի ժամանակ կքննարկվեն նաև Ռուսաստանի ֆուտբոլային միության կողմից կատարված մի շարք խախտումների, այդ թվում նաև ղրիմյան ակումբների՝ Ռուսաստանի գավաթի մրցաշարին մասնակցելու հարցը: Ուկրաինայի կողմից Նյոն մեկնող պատվիրակությունը կղեկավարի ՈՒՖՖ-ի նախագահ Անատոլի Կոնկովը: Ուկրաինական պատվիրակություն պետք է պահանջի, որ ՌՖՄ-ի հանդեպ խիստ պատժամիջոցներ կիրառվեն, ընդհուպ մինչև ՖԻՖԱ-ին և ՈՒԵՖԱ-ին անդամակցության դադարեցումը:
‘