‘Ուկրաինայում ամեն րոպե կարող է խոշոր ջրհեղեղ սկսվել’

986

Ուկրաինայի կառավարությունը պատրաստվում է մի շարք միջոցառումներ ձեռնարկել ձյան հալոցքի հետևանքով սպասվող ջրհեղեղը կանխելու կամ հնարավորինս մեղմացնելու ուղղությամբ: Այս հարցը քննարկվել է նախարարների պալատի նիստի ժամանակ՝ մարտի 27-ին, գրում է MIgnews լրատվականը:

«Ձյունը շուտով կսկսի հալվել, ինչը խոշոր ջրհեղեղի  և բնկավայրերի խորտակման լուրջ սպառնալիք է: Այդ սպառնալիքը հարկավոր է նվազագույնին հասցնել»,- նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլայ Ազարովը:

Ազարովը պահանջել է, որ փոխվարչապետի գլխավորույամբ աշխատող կառավարական շտաբը շարունակի գարնանային անձրևաջրերի վերջնական հեռացման ուղղությամբ տարվող իր աշխատանքները՝ առաջարկելով տարածքային ենթաշտաբերի ջանքերը ուղղել բնակավայրերը ձյան մնացորդներից ազատելու և տները խորտակումից փրկելու ուղղությամբ միջոցների ձեռնարկմանը:

«Ջրհեղեղը կարող է սկսվել ցանկացած պահի: Մենք պետք է այն դիմավորենք բոլոր գործողությունների պատրաստի ծրագրով»,- հավել է երկրի կառավարության ղեկավարը:

Նախորդ հոդվածը‘Նյու-Յորքում մեկնարկել է Ավտո-շոու 2013-ը (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Կյանքի իրավունքը վեր է ամեն ինչից, այդ թվում՝ պետության կայացման գործից’