‘Ուկրաինայում առաջարկում են արգելել Mortal Kombat-ի վաճառքը ‘

669

Ուկրաինայի հանրային բարքերի պաշտպանության հանձնաժղովը կոչ է արել դադարեցնել մի շարք համակարգչային խաղերի վաճառքը, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով «Ուկրինֆորմ» գործակալությանը: Խոսքը գնում է Mortal Kombat մարտախաղի, hack and slash ժանրի God of War III-ի, ինչպես նաեւ՝ Manhunt II տրիլլերի մասին: Հանձնաժողովը հայտարարել է, որ նշված խաղերը ստուգման են ենթարկվել Կիեւի առեւտրի կետերում անցկացված դիտարկման ընթացքում:

Հետազոտությունների արդյունքում հանձնաժողովը պարզել է, որ դրանք չեն համապատասխանում հանրային բարքերի պաշտպանության ոլորտում գործող ուկրաինական օրենսդրության պահանջներին, քանի որ իրենց մեջ բռնության եւ դաժանության քարոզ են պարունակում:  

Հանձնաժողովը դիմել է տեղական իշխանություններին եւ ձեռնարկատերերին՝ կոչ անելով վաճառքից հանել նշված խաղերը եւ «ապահովել երեխաների համար դրանց նհասանելիությունը»:

Նշենք, որ նույն հանձնաժողովը ժամանակին առաջարկել է արգելել Ուկրաինայի տարածքում «Սպունգ բոբ», «Սիմփսոնները», «Մաշան եւ արջը» մուլտֆիլմերի ցուցադրությունը՝ համարելով դրանք հակադաստիարակչական: 

Նախորդ հոդվածը‘Համանախագահների այցը` նոյեմբեր 23-ին ‘
Հաջորդ հոդվածը‘«Գրողուցավ»-ից. Հուլիսյան օրը, հայրն ու նախագահը’