‘Ուկրաինայում բլիթներ ուտելու մրցույթի հաղթողը մահացել է հենց բեմի վրա’

1063

Ուկրաինայում՝ Լվովի մարզում, մահացել է վարենիկներ (բլիթներ) ուտելու մրցույթի հաղթողը: Կինը մահացել է հենց բեմի վրա, մրցանակի հանձնման արարողության ժամանակ, հաղորդել է Интерфакс-ը:

Մրցույթն անցկացվել է նոյեմբերի 15-ին  շրջկենտրոնի փառատոնում: 53-ամյա կինը հաղթել է մրցույթում և բեմ դուրս եկել՝ մրցանակն ստանալու: Այդ պահին նա վատ է զգացել ու մահացել է՝ մինչև բժիշկների տեղ հասնելը:

Հաղորդվում է, որ կնոջ մահվան փաստով քրեկան գործ է հարուցվել: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Պոռոշենկոն վաղաժամ է համարում անդամակցությունը ՆԱՏՕ-ին ‘
Հաջորդ հոդվածը‘Արարատի ՀՀԿ-ական քաղաքապետի չկատարած խոստումները առաջացրել են ժողովրդի դժգոհությունը’