Ուկրաինայում գտել են ստալինյան հալածանքների զոհերի զանգվածային ամենախոշոր գերեզմանատեղին

549

Ուկրաինայում հայտնաբերել են ստալինյան հալածանքների զոհերի ամենազանգվածային և ամենախոշոր գերեզմանատեղին։

Ուկրաինայի ազգային հիշատակի ինստիտուտի տարածաշրջանային բաժնի ղեկավար Սերգեյ Գուցալյուկը France Presse գործակալության հետ զրույցում նշել է, որ զոհերը, ամենայն հավանականությամբ, խորհրդային հատուկ ծառայությունների կողմից սպանվել են 1930-ական  թթ․։

Նա նաև ասել է, որ հնարավոր չի լինի նույնականացնել բոլոր զոհերին, քանի որ արխիվային փաստաթղթերը պահպանվում են Ռուսաստանում։

1938-ից 1941 թթ․ ընթացքում Օդեսայում մահապատժի է դատապարտվել 8 600 մարդ։ Ազգային հիշատակի ինստիտուտը հայտարարել է, որ այդ վայրում մահապատժի ենթարկվածների ստույգ թիվը դժվար կլինի պարզել, սակայն սա, հաստատ, Ուկրաինայում հայտնաբերված գերեզմանատեղիներից ամենախոշորներից մեկն է։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲայդեն․ Քաբուլից տարհանումը կշարունակվի՝ չնայած մարտահրավերներին
Հաջորդ հոդվածըՀոլանդը՝ նախորդ ՉԼ-ի լավագույն հարձակվող