‘Ուկրաինայում գրիվնայի պաշտոնական փոխարժեքը պատմական նոր նվազագույնի է հասել’

1509

Ուկրաինայի ազգային բանկը այսօր, Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ից, գրիվնայի փոխարժեքն իջեցրել է մինչև նոր պատմական նվազագույնի:

 Կարգավորիչի հաղորդման համաձայն՝ գրիվնայի փոխարժեքը դոլարի նկատմամբ իջել է մինչև 14,47066 գրիվնա՝ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի նկատմամբ ուկրաինական արժույթի փոխարժեքը սահմանվել է 18,112925 գրիվնա՝ մեկ եվրոյի դիմաց, ռուբլու դեպքում՝ 0,32025 գրիվնա՝ մեկ ռուբլու դիմաց:

Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Օբաման գաղտնի նամակ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանցի հայազգի դիվանագետն ընտրվել է Հաագայի Միջազգային դատարանի անդամ’