‘Ուկրաինայում գրոհայիններն առևանգել են ածխարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարներին’

890

Ուկրաինայի էներգետիկայի և ածխարդյունաբերության նախարարությունը հայտարարել է, որ գրոհայինները առևանգել են մարզի ածխարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարներին, հաղորդել է Интерфакс-ը:

Գերատեսչության տվյալներով՝ վերջին միջադեպը տեղի է ունեցել հունիսի 25-ին, երբ զինված մարդիկ գերի են վերցրել «Սելիդովուգոլ» պետական ձեռնարկության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մարտեմյանովին և «Ուկրաինա» հանքի տնօրեն Արթուր Միրումյանին: Առայժմ նրանց ճակատագիրն անհայտ է:

Նախարարությունում նաև հայտնել են, որ ծեծի են ենթարկվել «Արտեմուգոլ»-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատարը և ДУЭК պետական ձեռնարկության գլխավոր տնօրենը:

Բացի այդ՝ հունիսի 25-ին երկու հանքավայրերից առևանգել են 1,59 հազար կգ պայթուցիկ և 135 էլեկտարական դետոնատոր, ընդ որում՝ նախարարությունում նշել են, որ սա  ածխարդյունաբերության ոլորտի պետական ձեռնարկություններից պայթուցիկ նյութեր գողանալու երրորդ դեպքն է: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը հայց է պատրաստում ընդդեմ Վալերի Օսիպյանի ‘
Հաջորդ հոդվածը‘Տարվա լավագույն` «Aurora» ֆիլմը կարող է ունենալ երկարատև փառատոնային կյանք’