‘Ուկրաինայում դժվար է խոսել սահմանադրության մասին’

1149

Երեկ երեկոյան Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներն ավարտել են նիստը՝ այդպես էլ փոխզիջման չգալով:  Ընդդիմությունը պնդում է վերադառնալ 2004 թ. սահմանդրությանը, որը սահմանափակում է նախագահի լիազորությունները և ընդլայնում խորհրդարանինը: Ընդդիմությունը նաև հանդես է գալիս նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականի պահանջով և պահանջում է պատասխանատվության  ենթարկել սպեցնազի այն աշխատակիցներին, ովքեր մասնակցել են ցույցերի ցրմանը, ինչպես նաև ավելի ծավալուն համաներում կիրառել բողոքի ակցիայի ձերբակալված մասնակիցների նկատմամբ:

Կոմունիստ պատգամավորները կոչ են արել Ուկրաինան դարձնել դաշնային հանրապետություն և հայտարարել են «քաղաքացիական պատերազմի իրական վտանգի մասին»՝ նրանց պատճառով, ովքեր «ամենից շատ են խոսում ժողովրդավարությունից»:

Իսկ Մայդանում շարունակվում են բողոքի ակցիաները: Ընդ որում, թեև վերջին օրերին այստեղ բավական հանգիստ է, այնուհանդերձ՝ երկու շաբաթվա ընթացքում ոստիկանության հետ բախումների արդյունքում զոհվել է 6 մարդ:

Ընդդիմությունն անհամբեր սպասում է, թե Յանուկովիչն ում է նշանակելու վարչապետի պաշտոնում, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ջ.Ուորլիք. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակնկալում են հրադադարի շուրջ համաձայնագրի պահպանում’
Հաջորդ հոդվածը‘Ըստ Ռոբերտ Նազարյանի՝ բնակիչների գազամատակարարումը պահանջում է ավելի շատ ծախսեր’