‘Ուկրաինայում ընդդիմությունը կպահանջի չեղյալ համարել ընտրությունների արդյունքները ‘

677

Այս պահին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հարյուրավոր ընդդիմադիրներ ինքնաբուխ ցույց են անցկացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց՝ բողոքելով խորհրդարանական ընտրություններում տեղ գտած զեղծարարությունների դեմ:

Ամենայն հավանականությամբ` միջոցառման առաջնորդները կպահանջեն չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները և արտահերթ ընտրություններ նախաձեռնել:

Ըստ Interfax-ի, այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մերձակա տարածքը շրջապատված է ոստիկանության ուժերով: Իրավապահ մարմինները պահանջում են անհապաղ դադարեցնել ցույցը՝ հակառակ դեպքում սպառնալով ուժ կիրառել մասնակիցների նկատմամբ:

Հոկտեմբերի 28-ին Ուկրաինայի խորհրդարանի՝ Ռադայի ընտրույթունների արդյունքում նախագահ Վիկտոր Յանուկովիչի «Ռոգիոնների» կուսակցությունը հաղթանակ է տարել՝ հավաքելով ձայների 30 տոկոսը: Բանտարկված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշինան» ձայների 22%-ով երկրորդ տեղում է: Ընդդիմությունը, ինչպես նաեւ՝ մի շարք եվրոպակակն դիտորդական առաքելություններ, ընտրությունների ընթացքում լուրջ խախտումներ են արձանագրել:  

Նախորդ հոդվածը‘Լավրով. Սիրիայի զինված ընդդիմությանն աջակցողները խախտում են միջազգային իրավունքը ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը պարտվել է անգամ ներքին հարցումներով ‘