‘Ուկրաինայում իրադրությունը կարող է զարգանալ չափազանց մռայլ սցենարով’

893

Ուկրաինայում իրավիճակը կարող է չափազանց մռայլ զարգացումներ ունենալ, չի բացառել ԵԱՀԿ նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրքհալթերը:

Ուկրաինայի ներկա իրավիճակը, երբ արևելքում չեն դադարում  բախումները կառավարական ուժերի և անջատականների միջև, Բուրքհալթերը բնորոշել է որպես «չափազանց նուրբ պահ» և ընդգծել է դիվանագիտական ջանքերի կարևորությունը:

«Մենք՝ ԵԱՀԿ-ն, չկարողացանք վերացնել այդ լարվածությունը և սկսել ուկրաինական ազգային երկխոսություն»,- խոստովանել է ԵԱՀԿ նախագահը: Միևնույն ժամանակ, Բուրքհալթերի կարծիքով՝ առայժմ անհրաժեշտ պայմանները չկան՝ երկխոսություն սկսելու այնպիսի կարևոր հարցերով, ինչպիսիք են կրակի դադարեցումը, սահմանների վերահսկողությունը, պատանդների ու գերիների ազատ արձակումը, զինաթափումը: Հաղորդել է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ա/Ձ «Հովսեփ Ղալումյանի» «մատնաքաշի» արտադրությունը կասեցվել է’
Հաջորդ հոդվածը‘Սեպտեմբերի 6-ին Ախթալայում կանցկացվի Խորովածի 6-րդ համահայկական փառատոնը’