‘Ուկրաինայում իրապես զինադադարի հույս է ծագել’

849

Ուկրաինացի զինվորականները տեղեկացրել են, որ անցած օրվա ընթացքում Ուկրաինայի բանակը մի քանի շաբաթում առաջին անգամ ոչ մի մարդկային կորուստ չի կրել երկրի հարավ-արևելքում հակամարտության ժամանակ:

Ռուսաստանամետ անջատականները հայտարարել են, որ ավարտել են ծանր սպառազինության դուրսբերումն առաջավոր գծից՝ համաձայն Մինսկի պայմանագրերի: Սակայն ուկրաինական կողմը վիճարկում է այդ պնդումները, որոնք չեն հաստատվել միջազգային դիտորդների կողմից:

Այնուհանդերձ, այդ տեղեկությունները նոր հույսեր են ծնել առ այն, որ կրակի դադարեցումը կպահպանվի երկու կողմից: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 90 հազար եվրո’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում բախումների գործով 25-ամյա երիտասարդին մեղադրանք առաջադրեցին. NEWS.am’