‘Ուկրաինայում լյուստրացիայի մասին օրենք է ընդունվել’

841

Ուկրաինայում առաջին ընթերցմամբ ընդունվել է լյուստրացիայի մասին օրինագիծը:

«Իշխանութհյան մաքրման (լյուստրացիայի) մասին» օրենքի նախագծի օգտին քվեարկել է Ուկրաինայի Գերագուն Ռադայի 450 պատգամավորներից 252-ը:  

«Այս օրենքի նպատակն է իշխանության նկատմամբ վստահության վերականգնումը եւ եվրոպական ստանդարտների համապատասխան իշխանության մարմինների ձեւավորման համար պայմանների ստեղծումը», — ասվում է օրինագծի բացատրական մասում:

Օրինագծով սահմանվում է ղեկավար պաշտոնի հավակնող անձի համապատասխանությունը ստուգելու մեխանիզմը:
Այսօր առավոտվանից Կիեւի կենտրոնում հարյուրավոր ցուցարարներ պահանջում են անհապաղ ընդունել օրենքը:

  

Նախորդ հոդվածը‘Զլատան Իբրահիմովիչ. «Երբ ես սկսեցի իմ կարիերան ֆուտբոլը խաղ էր, իսկ հիմա…»’
Հաջորդ հոդվածը‘CAS-ի որոշումը՝ Սուարեսի գործով’