‘
ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի գործընթացը կասեցնելու՝ ուկրաինական կառավարության որոշման դեմ ըմբոստացող զանգվածային ցույցերը Ուկրաինայում ոչ միայն չեն դադարում, այլև ավելի են ընդարձակում իրենց աշխարհագրությունը և դառնում ավելի զանգվածային:
Ինչպես հաղորդում է podrobnosti.ua-ն, համաժողովրդական ցույցերի դեմն առնելու համար կառավարությունն արդեն մի շարք քաղաքներում արգելել է ցույցերը: Մասնավորապես՝ Լուգանսկի, Չերկասկի և Դնեպրոպետրովսկի դատարանների որոշումներով՝ մինչև հունվար ամսվա կեսերը արգելվում է ցույցեր կազմակերպել նշված քաղաքներում:
Նշենք, որ ավելի վաղ դատարանները արգելել էին ցույցեր անցկացնել Նիկոլաևում և Չեռնիգովում:
‘