‘Ուկրաինայում կոռուպցիայի մասին հարցից հետո Սոֆյա ռոբոտը «կախել է»’

2351

‘

Մարդանման  ռոբոտ Սոֆիայի աշխատանքը խափանվել է, երբ նրան Ուկրաինայում առկա կոռուպցիայի մասին հարց են տվել, հաղորդել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալյոնա Շկրումը: Նրա ասելով՝ միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի տանը Դավոսում, որտեղ ընթանում է Համաշխարհային տնտեսական ֆորումը:

Ավելի վաղ Դավոսոում, գործարար նախաճաշի ընթացքում, Սոֆյայի հետ «զրուցել» է Խնայբանկի ղեկավար Գերման Գրեֆը: Նա բանավիճել է ռոբոտի հետ արհեստական ինտելեկտի թեմայի շուրջ: Սոֆյան կատակել է ռոբոտների մասին տարածված կարծրատիպերի առիթով, նաև համաձայնել է Գրեֆի հետ գնալ դահուկ քշելու:

Սոֆյան մշակվել է հոնկոնգյան Hanson Robotics ընկերության կողմից: Նա այնպես է նախագծված, որ ընտելանա մարդկանց վարքագծին և աշխատի նրանց հետ:

Անցյալ տարվա աշնանը Սոֆյան Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն է ստացել: Նա առաջին ռոբոտն է, որին ինչ-որ պետության քաղաքացիություն կամ հպատակություն է շնորհվել:

Փոխանցում է ria.ru-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Ընտրությունները Չեխիայում. «Մոսկվայի բարեկամն» ընդդեմ պրոֆեսորի’
Հաջորդ հոդվածը‘Գեւորգ Նալբանդյան. Աբսուրդի թատրոն’