‘Ուկրաինայում «հեղափոխության պատասխանատու» է հայտնվել’

1054

Ուկրաինայի ազգային-արմատական «Правый сектор» միավորումը, որի ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն ունեն հակակառավարական ցույցերին, հայտարարել է, որ ստանձնում է երկրում «հեղափոխություն» անելու պատասխանատվությունը: Համապատասխան հայտարարությամբ, ինչպես հաղորդել է gazeta.ru-ն, հանդես է  եկել միավորման ղեկավար Դմիտրի Յանոշը: «Ուկրաինայում վերջին իրադարձություններն ապացուցեցին, որ ազատության, արդարության, ուկրաինացի ժողովրդի բարեկեցությանը հասնելու հեղափոխական ճանապարհին այլընտրանք չկա: Այդ ֆոնին խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ոչ հստակ դիրքորոշումը և հեղափոխություն անելու հանդեպ վախն ինձ պարտավորեցնում են ստանձնել հեղափոխական գործընթացի և հետագա իրադարձությունների ընթացքի  և մեր պետության ապագայի պատասխանատվությունը»,- հայտարարել է Յանոշը:

«Вконтакте»-ի իրենց էջում Յանոշը թվարկել է իրենց նպատակները՝ «իշխանության լիակատար բեռնաթափում», «բոլոր կալանվածների և քաղբանտարկյալների ազատում», ինչպես նաև՝ «հակապետական կուսակցությունների և խմբավորումների» լուծարում (դրանց ցանկը չի տրվում) և նոր սահմանդրության ընդունում, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանն ընդունել է Շվեյցարիայի պետքարտուղարին’
Հաջորդ հոդվածը‘Շուշիի գերժամանակակից ռազմական ուսումնարանում կսովորեն տարբեր ազգությունների ներկայացուցիչներ’