‘
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել առողջապահության նախկին նախարար Ռաիսա Բոգատիրյովայի նկատմամբ, որն այդ պաշտոնն զբաղեցրել է Նիկոլայ Ազարովի կառավարությունում:
Գլխավոր դատախազությունը Բոգատիրյովայի նկատմամբ «ունեցվածքի յուրացում, մսխում կամ տիրապետում՝ պաշտոնական դիրքի չարաշահմամբ» հոդվածով գործ է հարուցել այս տարվա հունիսին:
Գլխավոր դատախազությունը պնդում է, որ Բոգատիրյովան ապօրինաբար տիրացել է 6 միլիոն գրիվնա (մոտավորապես 460 հազար դոլար) բյուջետային միջոցների: Փոխանցում է ria.ru-ն:
‘